Հայաստանի ազգային հավաքականի եւ ռուսական «Ուրալի» պաշտպան Վարազդատ Հարոյանը ծավալուն հարցազրույց է տվել Sportbox-ին, որտեղ խոսել է նաեւ Հայաստանի ազգային հավաքականի եւ իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին.«Եվրոպայում մարդիկ մնում են տանը եւ ոչ մի տեղ դուրս չեն գալիս: Նրա համար հիմա շատ ծանր է: Հենրիխը ցանկանում է վերադառնալ տուն, սակայն ակումբը թույլ չի տալիս»,- ասել է Հարոյանը:
Մեր ընտրանու պաշտպանը նաեւ նշել է, որ գրեթե անհնար է Մխիթարյանի հետ պայքարել տարվա կտրվածքով Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար. «Գրեթե անհնար է պայքարել նրա հետ: 2017 թվականին ինձ հաջողվեց գրավել 3-րդ հորիզոնականը: Պաշտպանի համար դժվար է մրցել հարձակվողների հետ, քանի որ նրանք միշտ աչքի են ընկնում:Երջանիկ եմ, որ ունենք նման ֆուտբոլիստ»,- ասել է Հարոյանը:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանի տրանաֆերային իրավունքները պատկանում են Լոնդոնի «Արսենալին»:
Մխիթարյանը Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում դարձել է 6 գոլի եւ 3 գոլային փոխանցման հեղինակ:
Էդմոն Մարտիրոսյան