Վայելե՛ք ազատությունը. ապրիլի 18-ի աստղագուշակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոյ

Հաջող օր է անպետքություններից ազատվելու համար: Հին իրերը կարելի է դեն նետել կամ տալ կարիքավորներին, բնակարանից հեռացնել աղբը, կապի ծրագրերը մաքրել անպետք հասցեներից և նամակներից: Ֆիզիկական մակարդակով օգտակար են մաքրող պրոցեդուրաները: Հրաժարվե՛ք ծանր և օրգանիզմի համար վնասակար մթերքներից: Լավ տրամադրությունը և ինքնազգացողությունը կհուշեն, որ տվյալ պահին ամեն ինչ ճիշտ եք անում:

Ցուլ

Ցուլերի համար օրվա առաջադրանքն ուժերը կուտակելն է: Եթե կարևոր գործ ունեք ծրագրած, տեղափոխե՛ք այն կիրակի կամ երկուշաբթի` կախված առանձնահատկություններից: Եթե հետաքրքիր հանդիպում կամ նշանակալի խոսակցություն է սպասվում, նախապես պատկերներ մի՛ գծագրեք, այլապես կարող եք ձեզ սխալ քայլերի տրամադրել: Անցանկալի են աշխատատար գործերը, ֆիզիկական մեծ ծանրաբեռնվածությունը, չափից շատ ուտելը, երկար ուղևորությունները, հոգնեցուցիչ զբոսանքները:

Երկվորյակ

Առավոտը լավատեսական է տրամադրում, սակայն օրվա ընթացքում ինչ-որ բան կարող է այնպես չընթանալ: Հնարավոր է չկարողանաք հանդիպել ընկերներին կամ շփումից ձեր սպասած հաճույքը չստանաք: Բացառված չէ, որ գաղափարը, որ ձեզ կապում էր համախոհների հետ, իրեն սպառի և ընկերական կոլեկտիվը ցրվի: Շատ Երկվորյակներ չեն կարողանա ազատվել ընթացիկ գործերի մասին սևեռուն մտքերից: Այդ դեպքում աստղերը խորհուրդ են տալիս ժամանակավորապես շեղվել նման մտքերից. վաղը կարող է ավելի հաջող որոշում ունենաք:

Խեցգետին

Վայելե՛ք ազատությունը, սակայն մի՛ չարաշահեք այն: Այսօր Խեցգետիններին հակացուցված է մարմնի և հոգեկան աշխարհի վրա չափից դուրս ծանրաբեռնվածությունը: Զգացմունքային գերգրգռվածությունը կարող է վերածվել նյարդային վիճակի և անքնության: Մի՛ շտապեք նոր գործ սկսել, քանի որ ազարտը շուտով կանցնի: Չարժե մասնակցել միջոցառումների, որոնք ձեր սրտով չեն: Առարկայական շփումը, ընկերական այցերը, նպատակային ուղևորությունները և գնումները խորհուրդ է տրվում հետաձգել մինչ վաղը:

Առյուծ

Այս օրերը կուրախացնեն այն Առյուծներին, որոնք ապրում են այսօրվա օրով և կարողանում են ուրախանալ ամեն րոպեին: Ծրագրված միջոցառումը շատ հաջող կանցնի: Գործնական և շրջահայաց Առյուծներին օգտակար կլինի թուլանալ և վստահել իրադարձությունների ընթացքին: Մի՛ փորձեք մանրամասնորեն կանխագուշակել վաղվա օրը, եթե ձեր համար կարևոր իրադարձություն չի սպասվում: Ազատության, ոգևորության և ճակատագրի կողմից անվճար պարգևների հերթական շրջանը մոտենում է ավարտին: Մեծ ծրագրերի և հույսերի մի մասը պատրաստվե՛ք հետաձգել մինչ ավելի լավ ժամանակները:

Կույս

Կույսերին խորհուրդ չի տրվում իրենց ավելորդ վտանգների ենթարկել: Եթե վատ սովորությունները խանգարում են զբաղվել ընթացիկ գործերով և առաջ շարժվել, հենց այսօր դրանց վրա խաչ քաշե՛ք: Վերացրե՛ք կենցաղային և այլ էլեկտրական սարքերի անսարքությունները, որպեսզի բացառեք անզգուշության պատճառով վնասվածք ստանալու հավանականությունը: Աստղերը նաև խորհուրդ են տալիս հրաժարվել այս պահին ձեզ համար անշահութաբեր գործերից և հարաբերություններից:

Կշեռք

Այսօր կարող է որոշվել վերջերս կայացած ծանոթության ճակատագիրը: Եթե հարաբերությունները սպառվել են, խաղաղ բաժանվելու ժամանակն է: Մշտական հարաբերություններում Կշեռքներին խորհուրդ է տրվում հաշվի նստել զուգընկերոջ տրամադրության և ինքնազգացողության հետ: Եթե ամեն ինչ կարգին է, միասին ավելի շատ ժամանակ անկացրե՛ք կամ այցելե՛ք ձեր ընդհանուր ընկերներին: Մարդաշատ միջոցառումներին երկար մի՛ մնացեք: Երկար ճանապարհորդությունը կարող է հոգնեցուցիչ լինել, այդ իսկ պատճառով` այսօր դա մի՛ ծրագրեք:

Կարիճ

Ավելի լավ է դանդաղել, քան շտապել: Մի՛ շտապեք բարձրաձայնել մտքերը, քանի դեռ լիովին չեն ձևակերպվել ձեր ուղեղում: Չարժե շտապել նաև ցանկացած պայմանավորվածության հարցում, այդ թվում` կենցաղային: Տղամարդ Կարիճներին աստղերը խորհուրդ են տալիս կոնֆլիկտի մեջ չմտնել մրցակիցների հետ, քանզի հաղթելու հավանականությունն այս օրերին չափազանց փոքր է: Մեծ նշանակություն մի՛ տվեք համադամ ուտեստներին: Այսօր կարելի է սնվել նաև բուտերբրոդներով:

Աղեղնավոր

Ձեզ համար լիարժեք հանգիստ կազմակերպե՛ք: Բացառված չէ, որ վաղը անհետաձգելի գործեր ի հայտ գան, և չկարողանաք ազատ տնօրինել ձեր անձնական ժամանակը: Աղեղնավորների մեծամասնության համար օրն ի սկզբանե բարեհաջող կլինի: Սակայն, եթե դուք հակված եք մելամաղձության և վատատեսության, ձեզ կարող են տխրեցնել ինչ-որ հեռացող հնարավորություններ, օրինակ` երեխաների կամ ընկերների մեկնումը, հետաքրքրաշարժ խաղի ավարտը և այլն:

Այծեղջյուր

Այծեղջյուրների մոտ ավարտվում է տան վերադասավորումների հերթական փուլը: Եթե այդ ընթացքում տնեցիների հետ շփումն այնքան էլ հարթ չէր, առջևում ձեզ սպասվում է ավելի հարմարավետ շրջան, որը թույլ կտա հանգիստ աշխատել, սովորել, ստեղծագործել, զարգացնել անհրաժեշտ կապերը: Նրանց, ում հարաբերությունները ծնողների հետ չեն հարթվում, աստղերը խորհուրդ են տալիս ժամանակավոր բնակարան վարձել կամ արձակուրդի մեկնել:

Ջրհոս

Ջրհոսների համար օրը ներդաշնակ է: Հնարավորություն ունեք անցկացնել այն այնպես, ինչպես կամենում եք: Եթե չափազանց հետաքրքրված եք ինչ-որ հոբբիով, զբաղվե՛ք դրանով, քանի որ վաղն ինչ-որ բան կարող է խանգարել: Շփման լայն շրջանակը կարող է կրճատվել մինչև մեկ երկու մարդու, սակայն դրա համար ամենևին չեք զղջա: Բացառված չէ, որ ամբողջ օրն անցկացնեք ընկերների հետ, սակայն եթե միմյանցից հիասթափվեք, չարժե ձևականություններ անել, ավելի լավ է խաղաղ բաժանվել:

Ձկներ

Մեծ հույսեր մի՛ կապեք այսօրվա հետ, հատկապես` աշխատանքային, գործնական ոլորտում: Այսօր Ձկները կարող են երկար պատրաստվել ճանապարհ ընկնելուն, սակայն իսկապես տեղից շարժվելուն գործն այդպես էլ կարող է չհասնել: Եթե ինչ-որ բան չի հաջողվում, պարտությանը հանգիստ մոտեցե՛ք, մի՛ փորձեք ամեն գնով նվաճել անհասանելի բարձունքը: Վաղը շատ ավելի հաճելի արդյունքի կհասնեք` ավելի քիչ ջանքերով: Հրաժարվե՛ք բաներից, որոնք ձեզ չեն սազում, օրինակ` հագուստից կամ նորաձև սանրվածքից:




Լրահոս