Հայաստանում ապրիլի 17-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 47 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 1201 դեպք:
Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 18-ին հաստատվել է կորոնավիրուսի 1248 դեպք: Բուժվածները՝ 121: Մահացել է 1 պացիենտ: Մահացածների ընդհանուր թիվը դարձավ 20: