Ինչ հիվանդություններ է ունեցել մահացած պացիենտը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 17-ին արձանագրվել է մահվան դեպք։ 75-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբ։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

Կինն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ` զարկերակային գերճնշում III աստիճանի, ճարպակալում II-III աստիճանի: Բուժման ընթացքում զարգացել է սուր շնչական անբավարարություն III աստիճան, դիսթրես համախտանիշ, աթերոսկլերոզ գերազանցապես ուղեղի և կորոնար անոթների ախտահարումով:

Ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 47 նոր դեպք և 121 առողջացածներ։




Լրահոս