
Մեր նկարահանումներն այս անգամ իրականացրեցինք Արագածոտնի մարզի Դավթաշեն համայնքում, պարզելու համար թե ինչպես է անցնում գյուղացիների առօրյան՝ արտակարգ դրության պայմաններում: Մեզ հետ զրույցում բնակիչները նշեցին, որ գյուղում առկա է ոռոգման ջրի և ճանապարհների խնդիր:
Զրուցեցինք նաև համայնքի ղեկավար Գևորգ Հովհաննիսյանի հետ, ով նշեց, որ գյուղում կորոնավիրուսով վարակակիրներ չկան, կան մեկուսացվածներ, որոնք նոր են ժամանել արտասահմանից, բայց գյուղ չեն մտել և կվերադառնան միայն 14- օրյա մեկուսացումից հետո։
Մանրամասները տեսանյութում:
Հովսեփ Հովսեփյան
Արագածոտնի մարզ Դավթաշեն