ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր որոշում․ կառավարությունը կօժանդակի սկսնակ գործարարներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում  տեղի է ունեցել կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային քաղաքականության վերաբերյալ հերթական խորհրդակցությունը։

Վարչապետին զեկուցվել է կառավարության հաստատած տնտեսական և սոցիալական աջակցության ծրագրերի կատարման ընթացքը։ Պատասխանատուները ներկայացրել են ամենօրյա մշտադիտարկման արդյունքները և ցուցանիշները, որոնք վկայում են միջոցառումների դրական դինամիկայի մասին։ Նշվել է, որ դիմումների հավաքագրումն ու հաստատված հայտերի հիման վրա օժանդակության հատկացումը շարունակվում է, արձանագրվող տեխնիկական խնդիրներն արագ լուծում են ստանում։ Ընթացիկ արդյունքներով՝ որոշ ծրագրերի համար նախատեսված վարկային ռեսուրսները մեծամասամբ տրամադրվել են, ինչը խոսում է այդ ծրագրերի արդյունավետ ընթացքի մասին։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս