
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկ,ատվական համակարգը տեղեկացնում է, որ ազգային բարերարներ տեր և տիկին Հայկ և Էլզա Տիտիզյանների կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին է փոխանցվել հարյուր հազար ԱՄՆ դոլարի նվիրատվություն՝ համավարակի այս դժվարին պայմաններում ի զորակցություն կարիքավոր հայորդիների:
Ըստ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի, նվիրատվությունը կբաշխվի ժողովրդին թեմակալ առաջնորդների և թեմերի սոցիալական կենտրոնների կողմից։