Ապրիլի 18-ի դրությամբ 2 մլն 256 հազար 844 մարդ աշխարհում վարակված է կորոնավիրուսով։
Վարակակիրների թվով առաջին տասնյակն ունի այսպիսի տեսք՝
Ամերիկայի Միացյալ նահանգներ՝ 706 հազար 779 վարակակիր,
Իսպանիա՝ 190 հազար 839
Իտալիա՝ 172 հազար 434
Ֆրանսիա՝ 149 հազար 130
Գերմանիա՝ 141 հազար 397
Մեծ Բրիտանիա՝ 109 հազար 769 վարակակիր,
Չինաստան՝ 83 հազար 784
Իրան՝ 79 հազար 494,
Թուրքիա՝ 78 հազար 546,
Ռուսաստանի Դաշնություն՝ 36 հազար 793 վարակակիր։
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսից մահացածների թիվը 154 հազար 350-ն է։ Ամենից շատ մահացածներն ԱՄՆ-ում են՝ 37 հազար 79, Իտալիա՝ 22 հազար 745 մահվան դեպք, Իսպանիա՝ 20 հազար 2 դեպք, Ֆրանսիա՝ 18 հազար 681 դեպք, Մեծ Բրիտանիա՝ 14 հազար 576 մահվան դեպք։
Ամբողջ աշխարհում առողջացածների թիվը 571 հազար 851-ն է, միայն Գերմանիայում այդ թիվը կազմում է 83 հազար 114 դեպք։
Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվելու 47 նոր դեպք է գրանցվել: Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 18-ին կորոնավիրուսի հաստատված դեպքերը 1248 -ն են: Բուժվածների ընդհանուր թիվը հասել է 402-ի, մահացածների թիվը՝ 20-ի։
Մանրամասները՝ տեսանյութում