Դեռ երկու տարի կա․ իմքայլական պատգամավորը՝ պոլիէթիլենային տոպրակների արգելման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ Ազգային ժողովն ընդունեց օրինագիծը, որով պոլիէթիլենային տոպրակների վաճառքն ու իրացումը կարգելվի։

Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված նախագծով առաջարկվում է 2022 թվականի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում, այդ թվում՝ շրջիկ առևտրի կետերում, արգելել մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների (բացառությամբ կշռափաթեթավորման և երկրորդային հումքից արտադրվածների) վաճառքը և իրացումը:

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանի հետ։

«Դեռ երկու տարի ունենք, և ես անձամբ ճանաչում եմ մի քանի բնապահպանական կազմակերությունների, ովքեր պատրաստվում են զբաղվել թղթե տոպրակների արտադրանքով։ Կարծում եմ, որ մեր ապագան բնությունն աղտոտող ցանկացած տեսակի նյութերից ազատվելու մեջ է։ Եվ կարծում եմ սա նոր հնարավորությունների սկիզբ է»,-նշեց մեր զրուցակիցը։

Նարեկ Մկրտչյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով Վեհափառի օրերս հնչեցրած հայտարարությանն ու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին մեղադրանք առաջադրելու փաստին, ասաց, որ եկեղեցին մեր ազգային պատմության կարևորագույն մասն է կազմում ։

«Կարծում եմ` Վեհափառի հայտարարությունը և Նավասարդ Կճոյանին մեղադրանք առաջադրելը պարզապես համընկնում է, քանի որ նրա նկատմամբ քրեական գործը շատ ավելի վաղ էր հարուցված»,-հավելեց իմքայլականը։

Լիդա Եղիազարյան




Լրահոս