
Արցախում 28 քաղաքացուց նոր կորոնավիրուսի թեստավորման համար նմուշառում է իրականացվել և ուղարկվել Հայաստանի Հանրապետություն, հետազոտության արդյունքում կորոնավիրուսի վարակ չի հաստատվել:
Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը սոցկայքի իր էջում:
«Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այսօր 28 քաղաքացուց նոր կորոնավիրուսի թեստավորման համար նմուշառում է իրականացվել և ուղարկվել ՀՀ: Հետազոտության արդյունքում 28 քաղաքացու կորոնավիրուսի ախտորոշման թեստի պատասխանը բացասական է, այսինքն՝ նրանց մոտ կորոնավիրուսի վարակ չի հաստատվել»,-հայտնում են շտաբից: