Ռուսաստանում մահացել է Մոսկվայի շրջանային Դումայի պատգամավոր, «Միասնական Ռուսաստան» խմբակցության ղեկավարի տեղակալ Իվան Ժուկովը, այս մասին հայտնում է Lenta.ru-ն։
Տեղեկացվում է, որ Ժուկովը մահացել է նոր կորոնավիրուսով վարակվելու հետևանքով։
Իվան Ժուկովը 63 տարեկան էր։ Նա եղել է Մոսկվայի շրջանային Դումայի II, III, IV և V գումարման պատգամավոր։