Կորոնավիրուսի նոր ախտանշան է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու մոտ աչքերի կարմրածությունը կարող է վկայել օրգանիզմում կորոնավիրուսի ինֆեկցիայի առկայության մասին։ Այս մասին հայտնել է Յեյլի համալսարանի մասնագետ Վինսենտե Դիազը, գրում է Mirror-ը։

Վերջինիս խոսքերով՝ այս սիմպտոնը քիչ է հանդիպում, սակայն կարող  է վկայել կորոնավիրուսով վարակված լինելու մասին։ Բժիշկն ուշադրություն է դարձրել, որ կորոնավիրուսը կարող է հաստատվել միայն այն դեպքում , եթե աչքերի կարմրությունից զատ այլ սիմպտոմներ ևս կան։

Դիազն ընդգծել է, որ աչքերի կարմրությունը կարող է լինել նաև սովորական կոնյուկտիվիտի նշան։




Լրահոս