Իտալիայի Ա Սերիայի առաջնությունը կարող է վերսկսվել մայիսի վերջին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալիայի Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանը, որը դադարեցվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, հնարավոր է վերսկսվի մայիսի վերջին, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։

Ըստ աղբյուրի՝ Իտալիայի կառավարությունը մոտ ժամանակներս կստանա Դաշնային բժշկական հանձնաժողովի պատրաստած փաստաթուղթը, որի հիման վրա էլ որոշում կկայացվի առաջնության շարունակության մասին։ Նշվում է, որ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (FIGC) նախագահ Գաբրիելե Գրավինան կպնդի, որ մրցաշրջանը վերսկսվի մայիսի վերջին։

Հիշեցնենք, որ Եվրոպայում ֆուտբոլ շարունակում են խաղալ միայն Բելառուսում։
Իտալիայում COVID-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 172,434-ի, որոնցից մահացել են 22,745-ը, իսկ բուժվել՝ 42,727-ը։

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս