Առաջ էլ էի տանն անգործ վերընգած, հիմա էլ․ Լուսինե Կիրակոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ իս՝ կառավարությունն ու Առողջապահության նախարարությունն ամեն ինչ անում են, որպեսզի այս վիճակից դուրս գանք, չգիտեմ թե էլ ինչ պետք է անեն, որ մենք գոհ լինենք։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց դերասնուհի Լուսինե Կիրակոսյանը՝ անդրադառնալով երկում հայտարարված արտակարգ դրությանն ու տանը մեկուսանալուն։

«Առաջ էլ էի տանն անգործ վերընգած, հիմա էլ, իմ կյանքում բան չի փոխվել, քանի որ թատրոնում ինձ դերեր չեն տալիս, դրսից էլ ուրիշ առաջարկներ չեն լինում, ստիպված տանն եմ, ուրիշ աշխատանք չունեմ։ Այս ամիս աշխատավարձ ստացել եմ, հաջորդ ամիս չգիտեմ։ Ես իմ ամբողջ օրը նվիրում եմ դրսում կենդանիներին կերակրելով, նրաց համար տարբեր տեսակի կերակուրներ պատրաստելով»,-նշեց դերասանուհին։

Լուսինե Կիրակոսյանի խոսքով՝ կառավարության ձեռնարկած սոցիալական աջակցության փաթեթներից չի օգտվել, նրա կարծիքով՝ մատչելի չի մատուցվում տեղեկատվությունը, որ քաղաքացիներն օգտվեն սոցիալական աջակցությունից։

«Ուզում եմ անպայման ընդգծել , որ դիմակներ կրում են այն մարդիկ, որ իրենք իրենցից չվարակվեն, չվախենան»,-հավելեց դերասանուհին։

Լիդա Եղիազարյան




Լրահոս