ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանն իր սոցկայքի էջում գրել է.
«ՎԵՐՋ մոտ 80 տոկոս կարմիր գծերին. օրենքի նախագիծ -12 վարչական շրջաններից կարմիր գծեր կմնա ՄԻԱՅՆ Կենտրոնում եւ Արաբկիրի որոշ հատվածներում։ – Լուսանկարով տուգանել այլեւս ՉԻ ԹՈՒՅԼԱՏՐՎԻ, – առնվազն 15 րոպե տեսանյութը ՊԱՐՏԱԴԻՐ կլինի։ – Տարեկան բաժանորդագրության ժամկետը կավարտվի վճարման պահից մեկ տարի անց (ավագանու որոշում) – Առանց համարների կամ փակած համարներով կայանած մեքենաները կտեղափոխվեն հատուկ տարածք։ – Վաճառքի կամ վարձույթի համար երկարաժամկետ կայանումը ԱՐԳԵԼՎՈՒՄ Է, դրանց համար կլինի հատուկ վայրեր, Հատուկ սակագին։ – Գողության կամ այլ հանցագործությունների դեպքում տեսանյութերը կտրամադրվեն։ – ՍԱԿԱԳՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ Սիրելի քաղաքացիներ, Երեւանի քաղաքապետի, աշխատակազմի եւ ավագանու հետ շուրջ կես տարվա համատեղ աշխատանքի արդյունքում առաջիկա շաբաթ, Sisak Gabrielyanը շրջանառության մեջ կդնի իր և իմ հեղինակած օրենքի նախագիծը։ Հաշվի առնելով կարանտինը, ասուլիսի փոխարեն երկուշաբթի 15:00 ֆեյսբուքյան լայվով կներկայացնենք նախագծով առաջարկվող հիմնական փոփոխությունները։ Սիրելի լրագրողներ հարցերը կարող եք գրել նամակով»։