
Արցախի պարետի որոշմամբ՝ մի շարք բնակավայրերում անձանց տեղաշարժի իրավունքի սահմանափակումները հանվել են: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական կենտրոնը:
«Արցախի Պարետի որոշմամբ՝ հանվել են Քաշաթաղի շրջանի Միրիկ, Մոշաթաղ և Ծիծեռնավանք համայնքներում նախկինում նշանակված՝ անձանց տեղաշարժի իրավունքի նկատմամբ ժամանակավոր սահմանափակումները»,- ասված է հաղորդագրությունում: