Ապրիլի 17-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, ապօրինի զենք-ռազմամթերք պահելու և կրելու կասկածանքով, Թեղուտ գյուղի տարածքից բերման են ենթարկել 57, 30 և 43-ամյա երեք տղամարդու՝ նրանց «ՎԱԶ 2106» ավտոմեքենայով հանդերձ։
Զննությամբ ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել է ապօրինի պահվող, գործարանային համարը ջնջված, 16 մմ տրամաչափի և գործարանային համարով, 12 մմ տրամաչափի որսորդական հրացաններ, տարբեր տրամաչափի 12 փամփուշտ, 25 և 23 սմ երկարությամբ երկու դանակ: Անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ևս 5 փամփուշտ և դանակ։ Նշանակվել են փորձաքննություններ:
Նախապատրաստվում են նյութեր: