Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին խոսել է «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչի մասին։
«Իբրահիմովիչը բոլոր ժամանակների մեծագույն հարձակվողներից մեկն է: Նրան նույն հարթության վրա եմ դնում Լիոնել Մեսսիի եւ Կրիշտիանու Ռոնալդուի հետ: Նա ամեն տեղ չեմպիոն է դարձել, միշտ շատ գոլեր է խփել: Այս տարի Զլատանը լավ է հանդես եկել «Միլանում»,սակայն չգիտեմ` ինչ ծրագրեր ունի նա իր ապագայի վերաբերյալ»,- Մանչինիի խոսքերն է փոխանցում Sport Mediaset-ը ։
Հիշեցնենք, որ Իբրահիմովիչը 2020 թվականի հունվարին է ամերիկյան «Լոս – Անջելես Գելեքսիից» տեղափոխվել իտալական «Միլան»: Ֆուտբոլիստը հնարավոր է առաջիկա տրանաֆերային պատուհանի ընթացքում լքի միլանյան թիմը` ակումբի ղեկավարության հետ ունեցած խնդիրների պատճառով:
Ավելի վաղ նշվում էր, որ Իբրահիմովիչին «Միլանում» կարող է փոխարինել Հայաստանի հավաքականի թեկնածու, արգենտինական «Ատլետիկո Հուրականի» հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը:
Corriere della Sport-ն էլ իր հերթին հայտնում է, որ Իբրակադաբրան պատրաստ է մնալ «ռոսոներիների» ճամբարում, սակայն պայմանով, որ ակումբը կմշակի հստակ ծրագիր Չեմպիոնների լիգայի խմբային փուլ դուրս գալու համար:
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում շվեդ հարձակվողը դարձել է 3 գոլի եւ 1 գոլային փոխանցման հեղինակ:
Էդմոն Մարտիրոսյան