Կորոնավիրուսով նոր վարակվածները Վարդենիս քաղաքից են․ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը քիչ առաջ սոցցանցի իր էջի միջոցով հայտնեց, որ այս պահին մարզում առկա է կորոնավիրուսով վարակվածության 10 դեպք: Արդեն ArmLur.am-ի հետ զրույցում մարզպետը հայտնեց, որ նոր 9 դեպքը կրկին գրանցվել է Վարդենիս քաղաքի բնակիչների մոտ և կապ ունեն առաջին վարակակրի հետ:

Ինչպես հայտնի է, առաջին վարակակիրը պոլիկլինիկայի բժշկուհի է, ում շփման շրջանակը շատ մեծ է: Նրա մոտ կորոնավիրուս հայտնաբերելուց հետո մեծ թվով մարդկանց են մեկուսացրել և ինքնամեկուսացրել, և արդեն նրանցից իննի մոտ դեպքերը հաստատվել են: Սակայն քաղաքում մեկուսացումները շարունակվում են:




Լրահոս