«Յուվենտուսի» ներկայացուցիչները կապ են հաստատել Զինեդին Զիդանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարությունը ցանկանում է ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում տեսնել Մադրիդի «Ռեալի» բոսս Զինեդին Զիդանին, հաղորդում է Le10sport-ը: Ըստ աղբյուրի ֆրանսիացի մասնագետը կարող է հեռանալ «Արքայական ակումբից» թիմի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով: «Ծեր Սինյորան» ցանկանում է օգտվել ստեղծված իրավիճակից եւ պայմանագիր առաջարկել Զիդանին, քանի որ դժգոհ է թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիից: Նշվում է, որ «բիանկոներիները» արդեն կապ են հաստատել Զինեդին Զիդանի հետ:

Հիշեցնենք, որ ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստը ժամանակին եղել է «Յուվենտուսի» համակարգում` ակումբի գույները պաշտպանելով 1996-ից 2001 թվականներին: 1998 թվականին Զիդանը թուրինյան թիմի կազմում նվաճել է «Ոսկե Գնդակ» մրցանակը` ճանաչվելով աշխարհի լավագույն ֆուտբոլիստ:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս