Մադրիդի «Ռեալը» շարունակում է կենտրոնական պաշտպանի փնտրտուքները: Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն` մադրիդյան «հսկան» հայացքը ուղղել է Թուրինի «Յուվենտուսի» երիտասարդ պաշտպան Մատիաս դե Լիգտի կողմը:
Նշվում է, որ «Արքայական ակումբը» առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում առաջարկ կանի հոլոնդացի ֆուտբոլիստին: Ըստ աղբյուրի` Մադրիդում անհանգստացած են կենտրոնական պաշտպանի դիրքի համար, քանի որ թիմի ավագ Սերխիո Ռամոսը արդեն 34 տարեկան է: Նրան փոխիրանինելու գլխավոր թեկնածուները դե Լիգտն ու գերմանական «Լեյպցիգի» պաշտպան Դայո Ուպամեկանոն են: Հիշեցնենք, որ դե Լիգտը 2019 թվականի ամռանն է Ամստերդամի «Այաքսից» տեղափոխվել «Յուվենտուս»:
Էդմոն Մարտիրոսյան