Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ, պորտուգալացի Լուիշ Ֆիգուն խոսել է Մադրիդի «Ռեալի» կողմից գերմանական «Բուրուսիա Դորտմունդի» հարձակվող Էրլինգ Հոլանդի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրվածության մասին եւ նշել, որ «Արքայական ակումբը» պետք է առաջ անցներ «Բորուսիայից» եւ ավելի շուտ ձեւակերպեր երիտասարդ նորվեգացու տրանաֆերը.««Ռեալը» պետք է «Բորուսիայից» առաջ անցներ Հոլանդի ձոռքբերման հարցում: Նա շատ գոլեր է խփում եւ կարեւոր դեր է կատարում իր թիմում: «Ռեալը» պետք է ավելի շուտ անցներ գործի: Սա թիմի սելեկցիոն ծառայության թերացումն է»,- Ֆուգուի խոսքերն է փոխանցում Movistar-ը:
Հիշեցնենք, որ 19-ամյա նորվեգացին Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում դարձել է 9 գոլի եւ 1 գոլային փոխանցման հեղինակ:
Էդմոն Մարտիրոսյան