ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ուղիղ եթերում էր։ Նա հայտնեց, որ արդեն երրորդ անգամ է կորոնավիրուսի թեստ հանձնել:
«Ի ուրախություն ինձ, եւ ի դժբախտություն ոմանց այս անգամ նույնպես թեստը բացասական էր»,- ասաց նա:
Նա ուղիղ եթեր էր մտել խոսելու համար հեռուստաուղերձի ոչ եթերային կադրերի հրապարակման եւ դրանց շուրջ եղած արձագանքերի մասին։ Նա նշեց, թե զարմացած է հատկապես արձագանքներից։
«Սովետական մտածողություն է, երբ մտածում էին, որ դասատուն չի քնում, զուգարան չի գնում։ Սակայն այդպես չէ»,- ասաց նա:
Փաշինյանը ընդգծեց, թե տեղի է ունեցել շատ վատ բան, բայց դա վերաբերում է ոչ թե կադրերի բովանդակությանը, այլ դրանք հրապարակողների արարքին: