Նկարահանումներ իրականացնելու նպատակով այս անգամ ArmLur.am-ը այցելեց Արագածոտնի մարզի Ուջան համայնք՝ պարզելու համար՝ արդյոք ուջանցիները հետևում են պարետատան հորդորներին:
Զրուցեցինք համանքի ղեկավար Նաիրի Կիրակոսյանի հետ, ով նշեց, որ ամեն հնարավոր բան անում են, նույնիսկ տրակտորով փողոցներն են ախտահանում , գյուղում կորոնավիրուսով վարակակիրներ չկան, գյուղացիները զբաղվում են այգեգործությամբ:
Բնակիչների խոսքով, քանի որ սասունցիներն ավելի կոփված ժողովուրդ են, ուժեղ մարդկանց դժվար վիրուսը կպնի:
Մանրամասները տեսանյութում:
Հովսեփ Հովսեփյան
Արագածոտնի մարզ
Ուջան