Հ1-ում պաշտոնանկություններ կլինեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեսանյութի հրապարակումից հետո նոր զարգացումներ կլինեն, ընդհուպ  պաշտոնանկություններ Հանրային հեռուստաընկերությունում։ ArmLur.am-ի տեղեկություններով՝ առաջին հերթին խոսքը  հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանի մասին է, ով արդեն աշխատանքից ազատման դիմում է գրել։

Սակայն մեր տեղեկություններով, աշխատանքից ազատման դիմումներն այդքանով չեն սահմանափակվելու։  Նշեք, որ այս հարցը քննարկվել է «Իմ քայլը» խմբակցության ներսում և պատգամավորները ևս դժգոհ են եղել հատկապես Մարգարիտա Գրիգորյանից, ով շատ վաղուց է աշխատում այնտեղ՝ այսպես ասած հին ժամանակներից։ Եվ պատգամավորներն ազդանշաններ են ուղարկել Գրիգորյանին։

Հիշեցնենք, որ ֆեյսբուքյան ուղիղ եթերով  երեկ վարչապետն անդրադարձել էր  իր հեռուստաուղերձի` եթեր չհեռարձակված կադրերի տարածմանը և ասել, որ հետևանքներ կլինեն։




Լրահոս