ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Զեպ Բլատերը կազմել է Եվրոպայի բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Զեպ Բլատերը «Известия»-ին տված հարցազրույցում կազվել է Եվրոպայի բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը: Բլատերի «11»-ի մեջ է ընդգրկվել նաեւ Պորտուգալիայի հավաքականի եւ Թուրինի «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն, ում հետ Բլատերը, մեղմ ասած, լավ հարաբերություններ չի պահպանում:

Խորհրդանշական հավաքականի գլխավոր մարզիչ ՖԻՖԱ-ի նախկին նախագահը ընտրել է Իսպանիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» նախկին բոսս Վիսենտե դել Բոսկեին:

Բլատերի կազմած խորհրդանշական թիմն ունի հետեւյալ տեսքը`

Լեւ Յաշին, Պաոլո Մալդինի, Ֆրանց Բեկենբաուեր, Ժերար Պիկե, Յոհան Կրույֆ, Բոբի Մուր, Զինեդին Զիդան, Ֆերենց Պուշկաշ, Կրիշտիանու Ռոնալդու, Ուվե Զիլեր, Մարկո վան Բաստեն:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս