Խիստ հսկողություն բանկերի դիմաց․ ինչ իրավիճակ է Վարդենիսում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում խստացվել է բանկերից օգտվելու կարգը։ Մասնավորապես, մեզ տեղեկություններ հասան այն մասին, որ ոստիկանները բանկերում հավաքված մարդկանց չեն թողել ներս մտնել և գործարքներ կատարել։

Սակայն Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, թե բանկերի գործունեությունը շարունակվում է, պարզապես ինքն է հանձնարարել ոստիկաններին, որպեսզի մարդկանց հեռու կանգնենցնեն՝ կուտակումներից խուսափելու համար։

Նշենք, որ երեկվա դրությամբ Վարդենիսում հաստատվել է կորոնավիրուսի 10 դեպք, մեծ թվով մարդիկ մեկուսացած և ինքնամեկուսացած են։




Լրահոս