Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննադատության է ենթարկել կարանտինային միջոցառումների հետագա թուլացման հետ կապված քննարկումները: Այս մասին տեղեկացնում է «Deutsche Welle»-ն: Կանցլերը նշել է, որ ռեժիմի հետագա թուլացումն իր մեջ պարունակում է համավարակի երկրորդ ալիքի ռիսկ:
Մերկելի խոսքով՝ կորոնավիրուսի դեմ պայքարի հաջողությունները կարող են ապարդյուն լինել, եթե ավելի քիչ թվով մարդիկ հետևեն սահմանափակումներին: Կանցլերը հստակ հասկացրել է, որ արգելափակումների հետագա թուլացմանն ուղղված քննարկումներն անօգուտ են:
Կանցլերի մասնակցությամբ սահամափակումների թուլացման մասին հաջորդ քննարկումը նախատեսված է ապրիլի 30-ին: Մերկելն ընդգծել է, որ կարևոր է տեսնել, թե ինչպիսի զարգացումներ կլինեն: Այն մասին, թե ինչպես է Գերմանիայում տնտեսությունը զարգանում, ինչ է կատարվելու աշակերտների՝ դպրոցներ վերադառնալուց հետո, ըստ նրա, հնարավոր կլինի խոսել մայիսի 8-9-ից ոչ շուտ