Ֆուտբոլը շուտով կվերադառնա․ հանդիպումները կկայանան առանց երկրպագուների. ՈՒԵՖԱ-ի նախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը հադնես է եկել հայտարարությամբ եւ նշել, որ ֆուտբոլը շուտով կվերադառնա, սակայն առանց հանդիսականների․ «Այս պարագայում գլխավորը խաղալն է, եւ մենք ամենայն հավանականությամբ կխաղանք դատարկ տրիբունաներում։

Այսպիսի ծանր ժամանակներում ֆուտբոլը նույնիսկ այդ պայմաններում երջանկություն կբերի։ Մրցաշրջանը ավարին չհասցնելը սարսափելի կլինի լիգաների եւ ակումբների համար։ Այն ավարտին հասնցելու համար մենք տեղափոխեցինք ԵՎՐՈ-ն։ Միանշանակ հնարավոր կլինի անցկացնել առաջնությունները եւ եվրագավաթները միաժամանակ»,- ՈՒԵՖԱ-ի նախագահի խոսքերն է փոխանցում Corriere della Sera-ն։

Ալեքսանդր Չեֆերինը նաեւ նշել է, որ ֆուտբոլիստների ու երկրպագուների առողջությունը շարունակում է կառույցի համար լինել առաջնայինը, բայց մրցաշրջանը վերսկսելու տարբերակներ կան, որոնք քննարկման փուլում են։

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս