Փաստաբանը մանրամասներ է հայտնել Սիսիանում քաղաքացիների ծեծի գործով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանդիսանալով Սիսիանի ոստիկանապետի Ժ/Պ -ի կողմից բռնության և խոշտանգման ենթարկված անձանց ներկայացուցիչը` հայտնում եմ տուժողների հաղորդումների հիման վրա հարուցված քրեական գործերի ընթացքի վերաբերյալ մանրասմաներ:

1. Մարտին Հարութունյանի, Արմեն Հարությունյանի և Մաիս Հարությունյանի մասով, որով Գարիկ Մուրադյանը և մոտ 10-12 ոստիկանության աշխատակիցներ 07.04.2020թ. բռնության էին ենթարկել վերջիններիս հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 309 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով և գործը քննվում է ՀՔԾ-ում, Մարտին, Արմեն և Մաիս Հարությունյանները ճանաչվել են տուժող, տվել են ցուցմունք, ներկայացվել է մի շարք փաստական հանգամանքներ, կատարվում է քննչական գործողություններ:

2. Գառնիկ Սիմոնյանի(Գառնիկ պապի) մասով հայտնել էի, որ 06.04.2020թ. ենթադրյալ գողության կասկածանքով վերջինիս բերման էին ենթարկել ոստիկանության Սիսիանի բաժին, այնուհետև Գարիկ Մուրադյանը տարբեր մեթոդներով ծեծի և խոշտանգման էր ենթարկել Գառնիկին, այս մասով նույնպես հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին և 309.1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Գործը քննվում է ՀՔԾ-ում, Գառնիկ Սիմոնյանը տվել է ցուցմունք, ներկայացվել է իրեղեն ապացույց քննչական գործողությունները շարունակվում են:

Հատկանշական է, որ այս մասով շարունակվում է անօրինական ազդեցությունները Գառնիկ Սիմոնյանի նկատմամբ:
Մասնավորապես՝ 16.04.2020թվականին ոստիկանության Սիսիանի բաժնի աշխատակից Արարատ Օհանյանը զանգահարելով Գառնիկին պահանջել է ներկայանալ բաժին, որին ի պատասխան Գառնիկը հայտնել է, որ նման հարցերով Արարատը զանգի փաստաբանին, բազմաթիվ անպատասխան զանգերից հետո վեջինս պատասխանելով զանգին փորձելով շրջանցել հարցերս թե ինչ հիմքով է վերջինիս հրավիրել բաժին անջատում էր հեռախոսազանգը, այս մասով ներկայացվել իրականացվել է համապատասխան միջոցառումներ:

17.04.2020 թվականի Գառնիկ Սիմոնյանի է զանգում Աշոտ Ադոնցը (այն անձը ում իրերի ենթադրյալ գողության կասկածանքով, որ Գառնիկ Սիմոնյանը բերման էր ենթարկվել և ծեծի ենթարկվել, ի դեպ Աշոտ Ադոնցը անձը ոստիկանության նախկին աշխատակից է) հայոյում է Գառնիկ Սիմոնյանին և ահաբեկում թե ինչու է նա հաղորդում տվել Գարիկ Մուրադյանի վրա, այս մասով նույնպես ձեռնարկվել է համապաստախան միջոցառումներ:

3. Հաջորդ տուժողը Սիսիան քաղաքի բնակիչ Գուրգեն Վարդանովն է, ում 23 մարտի 2020թվականին գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանության Սիսիանի բաժին ծեծի է ենթարկվել Գարիկ Մուրադյանի կողմից և նույն օրը Գուրգեն Վարդանովի քույրը տեսնելով և տեղեկանալով եղբոր նկատամաբ գործադրված բռնությունը ահազանգել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրով և հայտնել է, որ եղբայրը ծեծի է ենթարկվել ոստիկանության Սիսիանի բաժնում:

Այս մասով 2020թվականի ապրիլի 3-ին քննիչի կողմից նախապատրաստված նյութերով որոշում էր կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին:

09.04.2020թվականին իմ կողմից ահանզանգի արդյունքում 09.04.2020թվականին Սյունիքի մարզի դատախազության կողմից կայացվել է որոշում՝ քրեական գործ հարուցելը մերժելու վերաբերյալ որոշումը վերացնելու և քրեական գործ հարուցելու մասին: Արդյունքում հարուցվել է ևս մեկ գործ ՀՀ քրեական օրենսգրքի 309 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
4. Վիլյամ Իսրաելյանի մասով արդեն գործը գտնվում է ՀՔԾ-ում, որի վերաբերյալ կմանրամասնեմ շուտով, իսկ մյուս բողոքները այս պահին գտնվում է Սյունքիի մարզի դատախազությունում:

Բոլոր այն անձանց, ովքեր փորձում են քաղաքական ենթատեքստեր որոնել, ստեղծել կամ նմանատիպ տպավորություններ ստեղծել` փորձելով շեղել հանրությանը, հորդորում եմ զերծ մնալ նման անպատասխանատու և հանրությանը մոլորեցնող տակտիկայից, քանի որ խոսքը վերաբերում է Կոնվենցիայով, ՀՀ Սահմանադրությամբ պաշտպանվող անձնաց հիմնարար իրավունքերին ուստի արարքների որակումը պետք է իրականացվի բացառապես իրավական շրջանակներում և տրվի համապատասխան իրավական գնահատական:

Փաստաբան՝ Յուրա Ավայան




Լրահոս