Ապրիլի 22-ին ԱԺ արտահերթ նիստ կլինի․ ինչ հարցեր են օրակարգում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով` ապրիլի 22-ին Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի նախաձեռնությամբ արտահերթ նիստ է հրավիրվել։

Մեր տեղեկություններով՝ նիստի ընթացքում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջարկելու է ընդունել օրիմագիծ՝ հարկային պարտավորությունների համար նախատեսված տույժ-տուգանքները նվազեցնելու մասին ։

Այս մասին մեզ հետ զրույցում հաստատեց նաև ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։

«Նիստի ընթացքում քննարկվելու է երկու հարց, առաջին հարցը ներկայացրրել է մեր խմբակցությունը, իսկ երկրորդ հարցն, ըստ երևույթին, «Իմ քայլը» խմբակցությունը։ Մենք ներկայացնելու ենք հարկային պարտավորությունները, տույժ-տուգանքների նվազեցման հարցը, ինչը բխում է հրատապ տնտեսական քայլերի տրամաբանությունից, որոնց մասին մենք բազմաթիվ անգամ ասել ենք»,-նշեց ԲՀԿ-ական պատգամավորը։

Լիդա Եղիազարյան




Լրահոս