Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը Մալյորկայում գտնվող իր ակադեմիայում ցանկանում է ցուցադրական մրցաշար կազմակերպել. «հիմա թենիսը մղվել է երկրորդ պլան. ամենակարեւորը մարդկանց առողջությունն է: Մոտ ժամանակներս ակադեմիան կարող է օգնել պրոֆեսիոնալ թենիսիստներին:
Հրաշալի կլիներ, եթե այնտեղ նրանք կարողանային մարզվել եւ մրցել: Չնայած նրան, որ առաջիկայում մրցաշարեր նախատեսված չեն, կարծում եմ` ակադեմիայում կազմակերպված մրցումները կարող են օգնել մեզ մարզավիճակը պահպանելու հարցում»,- Նադալի խոաքերն է փոխանցում beIN Sports-ը:
Հիշեցնենք, որ թենիսային մրցաշրջանը դադարեցված է COVID-19 կորոնավիրուսի տարածման պատճառով եւ կվերսկսվի հուլիսից ոչ շուտ:
Էդմոն Մարտիրոսյան