Հայկ Մարությանի նախկին խորհրդականը՝ դատավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահի հրամանագրով նախօրեին Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր նշանակված Կարեն Համբարձումյանը մինչ այդ զբաղեցնում էր Երեւանի քաղաքապետի խորհրդականի պաշտոնը: Նա քաղաքապետարանում աշխատել է շուրջ մեկ տարի։

Նրա կենսագրությունից տեղեկանում ենք, որ հիմնականում պաշտոններ է զբաղեցրել վարկային կազմակերպություններում։

2015–2017թթ.՝ վարկային պորտֆելի Արժեթղթավորման հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ:

2011–2018թթ.՝ «Միկրոձեռներեցության զարգացման բարեգործական հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի անդամ:

2012-2018թթ. եղել է «Կամուրջ» ՈւՎԿ ՓԲԸ («Միկրոձեռներեցության զարգացման բարեգործական հիմնադրամի» 100% դուստր ընկերություն) խորհրդի անդամ:

Իսկ 2019թ. մայիսից զբաղեցրել է Երևանի քաղաքապետի խորհրդականի պաշտոնը։

 




Լրահոս