ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նարեկ Սարգսյանի գործով նոր զարգացումներ կլինեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ԱԱԾ-ն առաջիկայում նախաքննության ավարտ կհայտարարի Սերժ Սարգսյանի եղբորորդուն առնչվող քրեական գործերից մեկով եւ գործը կուղարկի դատարան: Ինչպես հայտնի է, 2019 թվականի դեկտեմբերի 21-ին ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ Չեխիայից Հայաստան Տեղափոխվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանը կամ բոլորին առավել հայտնի Ֆրանկլին Գոնսալեսը :

Վերջինս ԱԱԾ-ի կողմից մինչ օրս գտնվում է կալանքի տակ : Նշենք, որ Ըստ ԱԱԾ ավելի վաղ տարածած հաղորդագրության՝ Նարեկ Սարգսյանին պատկանող բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են խոշոր չափի թմրանյութեր, ինչպես նաեւ զենք-զինամթերք: Նարեկ Սարգսյանը որպես մեղադրյալ է ներգրավվել մեկ այլ դրվագով եւս՝ մարդ առեւանգելու եւ ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում եւ այս քրեական գործով էլ նախաքննության ավարտ կհայտարարվի :

Սակայն նշենք, որ ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների, Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի եւ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդու՝ Արթուր Մանուկյանի ԱԱԾ նոր հաղորդում է ներկայացվել: Ըստ լուրերի, գումարի պարտք ու պահանջի հարց է եղել , որին մասնակից են եղել վերոնշյալ անձիք, ինչից հետո էլ եղել են կրակոցներ :

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս