«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազության մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ վերահսկողության վարչության պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մանուկյանը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի: Իսկ ի՞նչ է պահանջում դատախազ Մանուկյանը: Վերջինս պահանջում է, որ դատարանը ստիպի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին 2020թ. ապրիլի 9-ի կարգապահական տույժ նշանակելու մասին որոշումը եւ նույն օրվա հրամանն ամբողջությամբ վերացնել: Իսկ ի՞նչ որոշման մասին է խոսքը:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը տեղեկություն է ստացել, որ դատախազ Մանուկյանը փաստաբաններից մեկին ինչ-որ քրեական գործով օգնել է, եւ դրա համար նրան կարգապահական պատասպանատվության է ենթարկել՝ նախատելով, թե ինչու է իր քիթը մտցրել այդ գործի մեջ: Իսկ ի՞նչ հրաման է տվել Արթուր Դավթյանը դատախազ Անդրանիկ Մանուկյանի հարցով:
Մեզ հայտնի դարձավ, որ նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելուց բացի պաշտոնը իջեցրել են եւ առաջարկել գնալ աշխատել Արցախում: Դատախազ Արդրանիկ Մանուկյանը չի հաշտվել ասվածի հետ եւ ասել է, որ չի ցանկանում Արցախ գնալ, եւ իր ազատման դիմումը բողոքարկել է ՀՀ վարչական դատարանում:
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան