«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը իր օգնականի պաշտոնում նշանակել է Արթուր Ալեքսանյանին։ Հիշեցնենք՝ ArmLur.am-ը գրել էր, որ նախկինում Թովմասյանը մտադրություն է ունեցել Ալեքսանյանին նշանակել երկրորդ խորհրդականի հաստիքի պաշտոնին։
Փաստորեն Սուրեն Թովմասյանը ցանկություն է ունեցել Ալեքսանյանին նշանակել իրեն խորհրդական, անգամ այդ մասին կոմիտեի ներսում անձամբ խոսել եւ քննարկել է։ Սակայն ArmLur.am-ի հրապարկումից հետո եւ «Այլաընտրանք կադաստր» նախաձեռնող խմբի արձագանքից եւ հորդորից հետո Թովմասյանը զղջացել է՝ հասկանալով նշված անձի նախկինում անցած ճանապարհը, որոշել է, ի վերջո, Ալեքսանյանին նշանակել օգնականի պաշտոնին։
Ըստ որոշ տեղեկությունների՝ կառավարությունից եւս Թովմասյանին հորդորել են Արթուր Ալեքսանյանին նշանակել օգնական, ոչ թե խորհրդական։ Հիշեցնենք՝ Ալեքսանյանը նախկին իշխանությունների օրոք զբաղեցրել է մարզային ստորաբաժանման ղեկավարի տեղակալի պաշտոնը։ Հիմնարկի միավորումից հետո նա գործազուրկ է դարձել։
Մանրամասները՝ տեսանյութում