Թաթուլը հաճախ էր կրկնում, որ «Գետաշենը կդատարկվի միայն իր դիակի վրայով». Սասուն Միքայելյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը ուղերձ է հղել Թաթուլ Կրպեյանի ծննդյան 55-ամյակի կապակցությամբ:

ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանն այսօր կդառնար 55 տարեկան:

ՀՀ ԵԿՄ վարչությունը փառաբանում է Արցախյան ազատամարտի հերոս զավակի հիշատակը: Թաթուլ Կրպեյանը եղել է Արցախյան շարժման երիտասարդական թևի սիրված առաջնորդներից, զանգվածային երթերի ու հանրահավաքների, նստացույցերի ու դասադուլների կազմակերպիչներից եւ ուսանողության շրջանում քարոզչություն իրականացնող առաջամարտիկներից մեկը: 1990 թվականին Թաթուլը տեսնելով, որ Արցախում վիճակը սկսում է վատթարանալ իր իսկ հիմնած զինված խմբով մեկնում է կռվի դաշտ:

Հիմնական պայքարը մղում է Գետաշեն-Մարտունաշեն շրջանների ինքնապաշտպանության համար: Այստեղ Թաթուլը հաճախ էր կրկնում, որ «Գետաշենը կդատարկվի միայն իր դիակի վրայով»:

ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անունը միշտ վառ կմնա բոլորիս հուշերում:
Մենք երկրապահներս, ազատագրական պայքարին մասնակիցներս ցավով, բայց հպարտությամբ ենք հիշում մեր ննջեցյալ մարտական ընկերներին: Եվ ամեն անգամ, ամեն մեկի մասին խոսելիս ցանկանում ենք վստահաբար ասել, որ ձեր կյանքի գնով պահած երկիրը, մեր բոլորիս արյան գնով փայփայած հայրենիքը այլեւս չի առերեսվելու պատմության այդ դաժան էջերին: Մենք միշտ միասնական ու համախմբված տեր ենք կանգնելու մեր պետությանը:

 




Լրահոս