ՖՈՏՈ․ Կորոնավիրուսի կասկածով քաղաքացիների նմուշառումը իրականացվելու է բնակության հասցեներում՝ շրջիկ եղանակով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020 թվականի ապրիլի 21-ից Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատություններում սկսել է գործել կորոնավիրուսի վարակի կասկածով պացիենտների նմուշառման գործընթացը:

Քաղաքապետարանից հայտնում են, որ նմուշառումը իրականացվելու է նմուշառող բուժքրոջ կողմից շրջիկ եղանակով՝ շտապ օգնության ավտոմեքենաներով:

Նմուշառում իրականացվելու է այն քաղաքացիներին, ում մոտ վերջինիս սպասարկող պոլիկլինիկայի կողմից ռենտգեն հետազոտությամբ հաստատվել է թոքաբորբ ախտորոշումը` համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 31.01.2020թ. հ.336-Ա և 09.04.2020թ. հ.1230-Ա հրամանների»:




Լրահոս