
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ապրիլի 21-ին մի շարք օրենքներ է ստորագրել:
Մասնավորապես, ստորագրվել են հետեւյալ օրենքները.
– «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքը,
– «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին,
– «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների փաթեթը,
– Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքը: