Հենրիխ Մխիթարյանը կմնա «Ռոմայում» մինչեւ մրցաշրջանի ավարտը. Calciomercato

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ազգային հավաքականի ավագ եւ իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են Լոնդոնի «Արսենալին», ընթացիկ մրցաշրջանը կավարտի հռոմեական ակումբում, հաղորդում է Calciomercato-ն:

Մխիթարյանի պայմանագիրը «Ռոմայի» հետ նախատեսված էր մինչեւ այս տարվա հունիսի 30-ը, սակայն կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված մրցաշրջանը կավարտվի նախատեսվածից ուշ: «Գայլերի» սպորտային տնօրեն Ջանլուկա Պետրաչին հաջող բանակցություններ է վարել «Արսենալի» հետ, ինչի արդունքում Հենրիխը իտալական ակումբում կմնա մինչեւ 2019/20 մրցաշրջանի ավարտը:

Նշվում է, որ Պետրաչիի բանակցությունները բարեհաջող ավարտ են ունեցել նաեւ «Մանչեատեր Յունայթեդի» հետ եւ մանկունյանցիների պաշտպան Քրիս Սմոլինգը նույնպես հնարավորություն կստանա սեզոնն ավարտել «Ռոմայի» կազմում:

Հիշեցնենք, որ Իտալիայի Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը դարձել է 6 գոլի եւ 3 գոլային փոխանցման հեղինակ:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս