Սամվել Բաբայանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ, Արցախի հերոս Սամվել Բաբայանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին:

Ուղերձում ասված է.

«Հարգելի´ Արայիկ Վլադիմիրի,

անձամբ իմ և «Միասնական հայրենիք» կուսակցության անունից շնորհավորում եմ Ձեզ Արցախի Հանրապետության նախագահ ընտրվելու առթիվ:

Արցախի նախագահական ընտրություններն այլևս իրողություն են: Արդյունքում Դուք ստանձնել եք Արցախի զարգացման վեկտորն առաջիկա տարիներին ուղղորդելու պատասխանատու առաքելություն, ինչն առավել քան ընդգծվում է սրընթաց որակափոխվող ներքին և արտաքին մարտահրավերների համապատկերում:

Հարգելի´ Արայիկ Վլադիմիրի, ես հուսով եմ, որ ձեզ վստահված և չվստահված յուրաքանչյուր քվե լավագույնս կծառայեցնեք Արցախի` որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետության կայացմանը. հանգամանք, որով չափելի պիտի դառնա Ձեր և Ձեր կողմից ձևավորվող կառավարության գործունեությունը:

Մեր երկրի զարգացումն այլընտրանք չունի: Պատմական այս ժամանակաշրջանում դատապարտված ենք չվրիպելու, ուստի մաղթում եմ Ձեզ քաղաքական կամք և վճռականություն` ի շահ Արցախի` որպես անվտանգ և կայուն զարգացող սուբյեկտի»:




Լրահոս