Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկայի աշխատակիցները կարծել են, որ այսօր պետք է վերադառնան աշխատանքի՝ սահմանափակումների վերացման հետ կապված, բայց իրականում պարետատան կողմից նման որոշում չի եղել։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը՝ անդրադառնալով այսօր քաղաքում գրանցված բողոքի ցույցին։
«Աշխատողները բոլորն էլ կին են , ուզում են աշխատել՝ տանը պարապ նստելու փոխարեն։ Հիմա քննարկվում է ֆաբրիկայի աշխատանքները վերականգնելու հարցը, իհարկե, պահպանելով բոլոր հիգենայի պահանջները։ Սպասում ենք, տեսնենք, թե ինչ որոշում պարետատունը կկայացնի»,-ասաց Վանաձորի քաղաքապետը։
Նշենք, որ Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկայում այսօր լարված եւ կոնֆլիկտային վիճակ է ստեղծվել։ Ապրիլի 20-ից տեքստիլ արտադրամասերին գործունեության թուլտվություն տալուց հետո այսօր ֆաբրիկայի ղեկավարությունը մոտ 50 ավտոբուս է տրամադրել բանվորներին՝ աշխատավայր տեղափոխելու նպատակով։ Սակայն ոստիկանության աշխատակիցները թույլ չեն տվել վերջիններիս վերսկսել աշխատանքը։
Լիդա Եղիազարյան