Երևանյան հյուրանոցներից մեկում կորոնավիրուսի վարակվածության կասկածով մեկուսացված Նարեկ Հախնազարյանը երաժշտական կատարմամբ շնորհակալություն հայտնեց հյուրանոցի աշխատակազմին, իր ու մյուս մեկուսացվածների մասին հոգ տանող բուժաշխատողներին և կամավորներին։ Հախնազարյանի երաժշտական կատարումը «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերով հեռարձակեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Իմ և բոլոր մեկուսացվածների անունից ուզում եմ երախտագիտությունս հայտնել հյուրանոցի աշխատակիցներին, բժիշկներին, կամավորներինն։ Շնորհակալությունս ուզում եմ հայտնել երաժշտության միջոցով։ Ուզում եմ ձեզ համար Կոմիտաս նվագել»,- ասաց Հախնազարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում