Ովքեր են խոշոր հարկատուները և որքան գումար են վճարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է խոշոր հարկ վճարողների տվյալները՝ 2020 թվականի առաջին եռամսյակի համար։ 1000 խոշոր հարկ վճարողների կողմից ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 245 մլրդ 633 մլն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 202 մլրդ 793 մլն, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 42 մլրդ 839 մլն դրամ:

Այսպիսով, առաջին տասնյակն ունի հետևյալ տեսքը

Գազպրոմ Արմենիա՝ 17 մլրդ 773 մլն 025 հազար դրամ դրամ,

Գրանդ Տոբակո՝ 15 մլրդ 323 մլն 439 հազար դրամ,

Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ՝  5 մլրդ 378 մլն դրամ,

Սիփիես Օիլ՝ 4 մլրդ 341 մլն դրամ,

ՄՏՍ Հայաստան՝ 3 մլրդ 895 մլն դրամ,

Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարան՝ 3 մլրդ 479 մլն դրամ,

Ֆիլիպ Մորրիս Արմենիա՝ 3 մլրդ 462 մլն դրամ,

Հայաստանի էլեկտրական ցանցեր՝ 3 մլրդ 383 մլն դրամ,

Ֆլեշ՝ 3 մլրդ 179 մլն դրամ,

Ակվիլոն Թրեյդ՝ 2 մլրդ 972 մլն դրամ։

 




Լրահոս