ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ջինսե տաբատները մկրատով կտրելու ենք ու սարքենք շորտիկ»․ սպասվում է ամառային հագուստի և կոշիկի դեֆիցիտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում առաջիկայում սպասվում է ամառային հագուստի եւ կոշիկի դեֆիցիտ։ Համենայնդեպս, նման մտահոգություններ ունեն մեր հանրապետությունում հագուստի եւ կոշիկի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող տնտեսվարողները։ Պատճառը՝ կորոնավիրուսն է։

Բանն այն է, որ աշխարհում հագուստի եւ կոշիկի արտադրությամբ զբաղվող գործարանները տեւական ժամանակ չեն աշխատել։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հիմնականում թուրքական եւ չինական ծագում ունեցող հագուստ, կոշիկ վաճառող առեւտրականները չգիտեն, թե ինչ են սպառողներին առաջարկելու մոտ ամիսներին։

Քանի որ չեն կարողացել Չինաստանից, Թուրքիայից հագուստ, կոշիկ ներկրել եւ պահեստավորել։ Առեւտրականններն անգամ կատակում են՝ նշելով․ «Ջինսե տաբատները մկրատով կտրելու ենք ու սարքենք շորտիկ կամ էլ՝ երկարաթեւ բլուզներ են հագնելու ամռանը»։

Բայց մյուս կողմից, կշահեն այն առեւտրականները, որոնք ունեն պահեստավորած ամառային հագուստ, կոշիկ, թեկուզ նախորդ տարվա տեսականին։ Հուսանք՝ այդ տնտեսվարողներն առիթից չեն օգտվի եւ զգալի չեն թանկացնի իրենց պահեստավորած ամառային հագուստն ու կոշիկը։

Մանրամասները՝ տեսանյութում

Սյունէ Համբարձումյան

 




Լրահոս