Լեհաստանի առաջնությունը կվերսկսվի մայիսի 30-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեհաստանի ֆուտբոլային միությունը տեղեկացնում է, որ երկրի ներքին առաջնությունը կվերսկսվի մայիսի 30-ին: Նշվում է, որ ամեն ինչ կարվի, որ առաջնությունը ավարտին հասցվի մինչեւ հունիսի 30-ը: Լեհաստանի երկրորդ դիվիզիոնի առաջնությունը կվերսկսվի հունիսի 6-ին, իսկ հետաձգված գավաթային հանդիպումները կկայանան մայիսի 27-ին: Լեհաստանի ընթացիկ առաջնության առաջատարը 26 խաղերից հետո «Լեգիա»-ն է, որը վաստակել է 51 միավոր:

Հիշենցնենք, որ Եվրոպայի բոլոր ֆուտբոլային առաջնությունները` բացառությամբ Բելառուսի, դադարեցված են COVID-19 կորոնավիրուսի տարածման պատճառով:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս