«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ կանցկացնի և երկու կարևոր նախագծեր կքննարկի։ Ընդ որում, ուշագրավ է, որ նախագծերից մեկը ներկայացվել է «Իմ քայլը» խմբակցության, մյուսը՝ ԲՀԿ-ի կողմից, սակայն մեր տեղեկություններով արտահերթ նիստի առաջարկը եղել է ընդդիմադիր խմբակցության կողմից, իսկ երեկ էլ ԱԺ խորհուրդը հաստատել է այն։ Ընդ որում, երկու նախագծերն էլ վերաբերում են Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելուն։ Նախագծերից մեկը հեղինակել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյան։ Նա առաջարկում է մեղմել կորոնավիրուսի տարածման տնտեսական հետևանքները եւ ամրագրել, որ ժամկետանց հարկային պարտավորությունների համար տույժի հաշվարկը ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 2020 թվականի ապրիլի 20-ից հետո 0.075 տոկոսի փոխարեն հաշվարկել 0.04 տոկոսի չափով:
Բաբկեն Թունյանի ներկայացրած նախագիծն էլ նպատակ ունի մեղմել տնտեսական հետևանքները։ Նշենք, որ երկու նախագծերն էլ պետք է անցնեն առաջինից երկրորդ ընթերցում, այսինքն հաջորդ օրը եւս ԱԺ նիստ կանցկացվի, որպեսզի օրինագծերն ամբողջությամբ ընդունվեն»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։