Կառավարությունը թույլատրում է, ոստիկանությունը՝ տուգանում․ «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, պարետի որոշմամբ տեքստիլ արտադրամասերն ապրիլի 20-ից աշխատեցնելու թույլտվություն ստացան, ավելի ճիշտ՝ աշխատելու համար արտադրամասի տնօրինությունը նախապես գրավոր պետք է դիմի կառավարություն եւ թույլտվություն ստանա։ Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկայի տնօրինությունն էլ որոշել է առանց բյուրոկրատական քաշքշուկների եւ կառավարությանն ուղարկած գրավոր հարցման վերսկսել աշխատանքները։

Մոտ 50 ավտոբուս են տրամադրել բանվորներին աշխատավայր տեղափոխելու համար, սակայն կեսօրից հետո տեղի ոստիկանության աշխատակիցները մտել են ու փակել ֆաբրիկան, ասվել է, որ բոլորի նկատմամբ 100 հազար դրամի չափով վարչական իրավախախտումների արձանագրություններ կկազմվեն։

Մինչդեռ մարդիկ դժգոհ են, ուզում են աշխատել, նրանք շարժվել են քաղաքի կենտրոնական հրապարակ՝ բողոքի ցույց անելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս