4 հանրաճանաչ մասնագետ, ովքեր կարող են գլխավորել «Նյուքասլ Յունայթեդը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիական «Նյուքասլ Յունայթեդի» ղեկավարությունը նոր գլխավոր մարզչի փնտրտուքների մեջ է, հաղորդում է ESPN-ը: Ըստ աղբյուրի` «կաչաղակները» 4 մասնագետի են դիտարկում այդ պաշտոնին:

«Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն, «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին, ովքեր այս պահին մնացել են առանց աշխատանքի, հնարավոր է գլխավորեն անգլիական ակումբը: Թեկնածուների մեջ են նաեւ չինական «Դալյան Իֆանի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսն ու գերմանական «Բորուսիա Դորտմունդի» բոսս Լուսյեն Ֆավրը:

Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանը դադարեցված է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Սթիվ Բրյուսի թիմը 29 հանսիպումներից հետո վաստսկել է 35 միավոր եւ 13-րդն է մրցաշարային աղյուսակում:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս