Շոկային զարգացումներ նավթի համաշխարհային շուկայում․ երբ կվերականգնվի այն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020թ.-ի ապրիլի 20-ին WTI տեսակի նավթի ֆյուչերսների գինը ընկել է 315.87 տոկոսով՝ բարելի
դիմաց մինչև մինուս 39.44 ԱՄՆ դոլար, որի մասին վկայել են Լոնդոնի ICE բորսայի տվյալները. այս
ցուցանիշը համարվում է աննախադեպ: Իր հերթին բացասական գնանշումը նշանակում է, որ ֆյուչերսների
վաճառողը լրացուցիչ վճարում է գնորդին, որի արդյունքում այս գործիքի վերջնական սեփականատերը ստանում
է գումար, իսկ մայիսին էլ լրացուցիչ նավթ կստանա:

Ապրիլի 20-ին Լոնդոնի ICE բորսայում հունիսյան մատակարարման WTI նավթի ֆյուչերսների գները
նույնպես նվազել են 19%-ով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 21.1 ԱՄՆ դոլարի: Սակայն, ըստ «Financial
Times» թերթի, ամերիկյան նավթի ավելի ուշ մատակարարումների պայմանագրերը պահպանվում են այն
հույսով, որ կարանտինային միջոցառումների աստիճանական վերացումը շատ երկրներում կհանգեցնի հումքի
պահանջարկի բարձրացմանը: Աշխարհի բազմաթիվ խոշորագույն տնտեսություններում կորոնավիրուսի
տարածումը կանխելու նպատակով իրականացվող սահմանափակումները հանգեցրել են այն բանին, որ նավթի
պահանջարկն ընկել է գրեթե մեկ երրորդով:

Ապրիլի 21-ին ամերիկյան WTI տեսակի նավթի (մայիսին մատակարարումներով) ֆյուչերսի արժեքը
վերադարձել է դրական արժեքի: NYMEX բորսայում այն աճել է մինչև 1.40 դոլար: WTI-ի հունիսյան
ֆյուչերսները թանկացել են մինչև 21.33 ԱՄՆ դոլար, իսկ Լոնդոնի ICE բորսայում Brent սևծովյան
խառնուրդի հունիսյան ֆյուչերսները վաճառվում են մեկ բարելի դիմաց 25.39 դոլարով (մայիսյան
պայմանագրերը սպառվել են):

«ING Bank NV» ֆինանսական կոնգլոմերատի վերլուծաբան Ուորեն Փաթերսոնի կարծիքով, եթե մոտ
ապագայում համաշխարհային պահանջարկը չվերականգնվի, ապա միանգամայն հավանական է, որ հունիսյան
պայմանագիրը նույն ճակատագրի առջև կկանգնի՝ հավելելով, որ ապրիլից հետո գները կսկսեն աստիճանաբար
վերականգնվել։

Մյուս կողմից, ըստ Ռայֆֆայզենբանկի վերլուծաբան Անդրեյ Պոլիշչուկի, WTI նավթի անկումը կապված
է նաև այն բանի հետ, որ ՕՊԵԿ+ գործարքի մասնակից երկրները դեռ չեն կրճատել արդյունահանումը, որի
շուրջ ձեռք է բերվել համաձայնություն 2020թ.-ի ապրիլի սկզբին: Այսպես` Սաուդյան Արաբիան շարունակում
է օրական ավելի քան 12 միլիոն բարել արդյունահանել: Բացի այդ, Էր Ռիադը մեծ քանակությամբ նավթ է
ուղարկել ԱՄՆ, և այս հանգամանքերը միասին վերցրած հանգեցրել են Տեխասում արդյունահանվող
ապրանքանիշի գների անկմանը: Իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է
ամբողջությամբ լրացնել երկրի ազգային պահուստները ՝ մինչեւ 75 մլն բարելի չափով: Վաշինգթոնը նաև
կքննարկի Էր Ռիադից նավթի գնումների դադարեցման հնարավորությունը:

Մոսբիրժան, «գների աննախադեպ անկումից», հետո որոշել է ապրիլի 21-ին դադարեցնել WTI տեսակի
նավթի մայիսյան ֆյուչերսների վաճառքը լրացուցիչ բացասական հետևանքներից խուսափելու համար:
Ըստ BCS Global Markets-ի ավագ վերլուծաբան Կիրիլ Տաչեննիկովի՝ չի բացառվում, որ «ՕՊԵԿ+»-ը
պատրաստ կլինի նորից հավաքվել, որպեսզի լուծի արդյունահանման հետագա կրճատման, ինչպես նաև
արտադրությունների պահպանման խնդիրը։

Հետևաբար՝ նավթի համաշխարհային գները կախված է լինելու «ՕՊԵԿ+» համաձայանգրի շրջանակում
ձեռք բերված պայմանավորվածությունից, և այն հանգամանքից, թե որքան արագ բնականոն հունին կվերադառնան աշխարհի ամենամամեծ համարվող երկրների տնտեսությունները և կհանգեցնի պահանջարկի աճի:

Ինչ վերաբերում է ՀՀ շուկայում վաճառվող բենզինի գներին և սպառվող պահանջարկին, ապա վերջիններս
կարող են որոշակիորեն կրճատվել, սակայն ոչ այդքան կտրուկ` պայմանավորված մի քանի հանգամանքով`
 2019թ.-ի ընթացքում, ինչպես 2018թ.-ին, բենզինի շուկայում 3 հիմնական խաղացող են շարունակել
համարվել՝ «Սիփիէս օիլ քորփորեյշն» ՍՊԸ-ն («Սիփիէս Օիլ» ՍՊԸ), «Ֆլեշ» ՍՊԸ-ն, «Մաքս Պետրոլ»
ՓԲԸ-ն, որոնց բաժին է ընկել շուկայի 92%-ը և ավելին, ինչը մատնանշում է օլիգոպոլ շուկայի մասին:
 Ըստ ՏՄՊՊ վերլուծության՝ գների տատանումները 2019-2018թթ.-ին սպառվող բենզինի ծավալների
վրա չնչին ազդեցություն է ունեցել, ինչը խոսում է վերջինիս ոչ էլաստիկ լինելու մասին:
 ՌԴ-ից ՀՀ-ն բենզին է ներմուծում հիմնակնում մեկ մատակարարից «Ռոսնեֆտ-Արմենիա» ՓԲԸ-ից,
հետևաբար վերջինիս հետ բանակցությունների արդյունքում է ձևավորվելու ՀՀ մատակարարվող բենզինի
գինը:
 Տնային տնտեսությունների վերջնական սպառմանն ուղղվող ծախսերի մակարդակը կպայմանավորի
պահանջարկը:




Լրահոս